Այսօր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի է ունենալու այդ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը: Այս կապակցությամբ քաղաքում ուժեղացված են անվտանգության միջոցառումները: Շենքը, ուր տեղի է ունենալու դատական նիստը, կպաշտպանեն մոտ 3 հազար ոստիկան: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Քիչ առաջ եգիպտական լրատվամիջոցները հաղորդել են, որ Մուբարաքին այս պահին Շարմ Ալ-Շեյխից տեղափոխում են մայրաքաղաք: Հիշեցնենք, որ Հոսնի Մուբարաքին և նրա որդիներին մեղադրում են կաշառակերության և ցույցերի ժամանակ խաղաղ քաղաքացիներին գնդակահարելու մեջ:









































