Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչով դիմել է համաշխարհային հանրությանը՝ Իրանին թույլ չտալ միջուկային զինանոց ստեղծել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Քաղաքական գործիչը համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ռոբերտ Օ’Բրայենի հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև «լուրջ սպառնալիք» է անվանել Իրանի միջուկային մարտագլխիկներ ունենալու հավանականությունը:
«Քանի դեռ Իրանը շարունակում է համառել միջուկային զենք և դրա առաքման միջոցներ ստեղծելու իր վտանգավոր փորձերում, մենք չպետք է վերադառնանք Իրանի հետ սովորական գործերին»,- ասել է Նեթանյահուն:
Նրա խոսքով, իրանական կողմը կարող է միջուկային մարտագլխիկներն ուղղել դեպի Եվրոպա և ԱՄՆ:







































