Sunday, 21 06 2026
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը

Արցախի հարցում տեղի է ունեցել աննախադեպ մի բան

ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Ռիկերը հայտարարել է ռեգիոն համանախագահների այցի մասին, որոնք արդեն եղել են Բաքվում, այսօր կլինեն Երևանում: Դրա ընթացքում քննարկվելու է բանակցային գործընթացը սկսելու հարցը: Այդ առնչությամբ հազիվ թե լինի արագ տեղաշարժ, քանի որ կան մի քանի էական խնդիրներ, այդ թվում՝ Հայաստանի իշխանության հարցը: Բանակցային գործընթացի հեռանկար շոշափելու հայտարարված նպատակի ներքո, Մինսկի խմբի համանախագահները այցելում են թերևս ռեգիոնում սեփական դիրքային ճշգրտումներ իրականացնելու համար: Նույն Ռիկերի հայտարարությունը, որ հարցեր ունեն Ռուսաստանի միջնորդական ջանքով կնքված եռակողմ համաձայնագրի, Թուրքիայի դերի առնչությամբ, հուշում է, որ համանախագահ երկրները մինչ հայ-ադրբեջանական բանակցությունը, ունեն միմյանց հետ քննարկելու և պարզելու շատ հարցեր: Մեծ հաշվով, համանախագահներ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն թեև հայտարարում են, որ չեն ճանաչում համաձայնագիրը որպես վերջնական կարգավորում, ընդ որում՝ ԵԱՀԿ նախարարական կոմիտեի շրջանակում նույն տրամաբանությամբ եռակողմ հայտարարությանը միացել էր նաև ՌԴ արտգործնախարար Լավրովը, այդուհանդերձ, կասկածից վեր է մի հանգամանք՝ ստատուս-քվոն ձևավորելու հարցում նրանք առնվազն չեն փորձել խանգարել Ռուսաստանին և Թուրքիային: Ո՞րն է եղել հաշվարկը, այստեղ հնարավոր է անել տարբեր դիտարկումներ և եզրահանգումներ: Ընդ որում, չկա ԱՄՆ ու Ֆրանսիայի միասնական հաշվարկ: Կա «միասնական» ջանքով ձևավորված նոր ստատուս-քվո՝ հայկական պարտության և կորուստների հաշվին, որտեղ մեկի ջանքը եղել է աշխույժ, մյուսինը՝ պասիվ: Ինչի հետևանք է այդ հանգամանքը, առանձին քննարկման առարկա է: Դա, մեծ հաշվով, հայկական պետականության աշխարհաքաղաքական և արժեհամակարգային, մեղմ ասած, բացթողնման հետևանք է, ինչը հանգել է նրան, որ արցախյան հարցում հաղթող կողմի իրավունքները ստորադասվել են պարտվող կողմի իրավունքներին:

Խոշոր հաշվով, դա աննախադեպ իրավիճակ է, կամ հազվադեպ, բացառիկ իրավիճակ պատմա-քաղաքական լայն շրջանակում, համաշխարհային պատմության մեջ, երբ թելադրել են ոչ թե պարտվողին, այլ հաղթողին: Դժբախտաբար, ունենք այն, ինչ ունենք, և հետագայում անելիքների հարցում մենք պետք է ելնենք մեր ունեցածից: Միևնույն ժամանակ, սակայն, այդ ելակետից արդյունավետ առաջնորդվելու համար մեզ անհրաժեշտ է գրեթե բացարձակ արդյունավետությամբ վերլուծել նախորդ երեք տասնամյակի ընթացքը, հասկանալ հաղթանակի շարժառիթներն ու պատճառները, հետհեղափոխական ժամանակաշրջանում իրողությունները, համաշխարհային միտումներն ու այդ ֆոնին Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցողի համադրելիությունը և անհամադրելիությունը: Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքի արդյունավետ վերսկսման համար մենք ունենք այդ գրեթե մաթեմատիկական ճշգրտությամբ վերլուծությունների, իրողությունների վերհանումների, խաղաղապաշտության կամ ոչմիթիզական ծայրահեղություններից դուրս սառը և սթափ գնահատումների կարիք: Չանենք դա, մենք չենք ունենալու համանախագահների հետ աշխատանքի նոր կոնցեպտ: Առանց կոնցեպտի աշխատանքի ծանրագույն հետևանքը մենք տեսել ենք նոյեմբերի 9-ին: Այն դեպքում, երբ պարտված Ադրբեջանը համանախագահների հետ աշխատում էր իր համար հստակ կոնցեպտով, քայլ առ քայլ գնալով պահանջների կոշտացման, քայլ առ քայլ գնալով իրավունքների ամրապնդման:

Այս օրերին Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ֆրանսիան, Ռուսաստանը տարբեր առիթներով հիշեցրել են, որ անցնող ժամանակաշրջանում Հայաստանն անգամ չի ճանաչել Արցախի անկախությունը: Այդ հիշեցումը իր տողատակում անկասկած պարունակում էր կարևոր ազդակներ, այդ թվում և այն, որ հնչում էր տարակուսանք, թե այդպես էլ պարզ չի եղել՝ ինչ է ուզում հայկական կողմն ընդհանրապես, ռազմավարական հայեցակարգի մակարդակում: Դա է խնդիրը, որն այժմ հայտնվել է էլ ավելի հակասական իրավիճակում: Հիմա մի կողմից պարզ է, և համանախագահներն անգամ հուշում են, թե ինչ պետք է ուզենք մենք, մյուս կողմից բարդ է այն մթնոլորտը, որում մենք պետք է ձևավորենք մեր ռազմավարական նպատակները, քանի որ պարտված կողմի համար դա, անշուշտ, բացարձակապես հեշտ չէ: Մյուս կողմից, սակայն, դա չկարողանալը պարզապես կնշանակի երկրորդ անգամ մտնել պարտության նույն գետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում