Mirror-ը զգուշացրել է Բրիտանիայի բնակիչներին երկրում փաբերի ու ռեստորանների փակման պատճառով միլիոնավոր առնետների ներխուժման մասին:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցրտերը սկսվելուն պես կրծողները կարող են փորձել մտնել բնակելի շենքեր:
Վնասատուների դեմ պայքարի բրիտանական ասոցիացիայի մասնագետ Նատալի Բանգին նշել է, որ մկներն ու առնետները ամբողջ տարվա խնդիր են, քանի որ նրանք ձմեռային քուն չեն մտնում:
Կրծողները բաց չեն թողնի տաք տեղ գտնելու հնարավորությունը, ասաց նա:
Երկրում պանդոկների և ռեստորանների փակումը բրիտանական կառավարության՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի միջոցներից մեկն է:










































