Իռլանդիայում նախագահական ընտրաշավի առաջատար Դևիս Նորիսը, որը չի թաքցնում իր սեռական կողմնորոշումը, հրաժարվել է մասնակցել ընտրություններին: 42-ամյա սենատոր Նորիսը խոստովանել է, որ օգտվել է պաշտոնական դիրքից իր ընկերոջը պաշտպանելու համար, որին մեղադրում էին մանկապղծության մեջ։ Դրանից հետո նրա կողմնակիցները դիմել են Նորիսին՝ խնդրելով հանել իր թեկնածությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հուլիսյան հարցումների արդյուքնով Նորիսը համարվում էր նախագահական ընտրարշավի առաջատար՝ հավաքելով ձայների 42%-ը: «Ես կարողացա ապացուցել, որ այժմ միասեռականները կարող են բարձր պետական պաշտոններ զբաղեցնել, և որ կողմնորոշումը կարևոր չէ Իռլանդիայում,- ասել է Նորիսն իր կողմնակիցներին:- Ես հպարտ եմ նրանով, ինչ արել եմ»:







































