Ըստ նախնական տեղեկատվության նախագահ և փոխնախագահ ընտրված Ջո Բայդենը և Կամալա Հարիսը «2020-ի տարվա մարդ» են ճանաչվել Time-ի վարկածով։
Բացի Բայդենից, պարբերականի նախկինում հրապարակված կարճ ցուցակում ընդգրկված էին ԱՄՆ ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը, ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին՝ բուժաշխատողների հետ, ինչպես նաև «Հանուն ռասայական արդարության» շարժումը:
Նոր տիտղոսակիրների մասին հայտարարել է երգիչ Բրյուս Սփրինգսթինը՝ պարբերականի Twitter-ի էջում տեղադրված հատուկ տեսահոլովակում:









































