Saturday, 20 06 2026
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել

Ալիևն ու Էրդողանը թիրախավորում են Զանգեզուրը. Լավրովը լսո՞ւմ է

Ադրբեջանում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ Ալիևը կրկնել է Սևանի, Զանգեզուրի ու Երևանի հանդեպ «պատմական» հավակնությունը: Այդ հայտարարությունները, իհարկե, նոր չեն, սակայն նոյեմբերի 9-ից հետո ստեղծված քաղաքական իրավիճակի և ռեգիոնալ ստատուս-քվոյի պարագայում դրանք հնչում են նորովի: Լսո՞ւմ է դրանք ռեգիոնը կայուն ու ծաղկուն միջավայրի վերածելու պլանների մասին հայտարարող Սերգեյ Լավրովը, թե ոչ, դժվար է ասել: Պետք չէ բացառել անգամ, որ Լավրովը դրանք լսում է նույնիսկ անթաքույց հաճույքով, որովհետև նոյեմբերի 9-ից հետո ստեղծված պայմաններում Ալիևի այդ հայտարարությունները Լավրովի համար «լավագույն փաստարկ» են ծաղկուն ռեգիոնի պլանի շարունակությունը Հայաստանի քաղաքական դասին «մատուցելու» համար: Այդ իմաստով, ընթանում է բոլոր առումներով երկակի խաղ: Ալիևն իր այդ հայտարարություններով մի կողմից Ռուսաստանին օգնում է «համոզել» Հայաստանին նոյեմբերի 9-ի «շարունակության» հարցում, մյուս կողմից, այդպիսով ստեղծում իր համար բանակցային նոր հենք, այն տարբերակի դեպքում, երբ իր առաջ կդրվեն Արցախի տարածքի դեօկուպացիայի հարցեր, կարգավիճակի հարց: 7 շրջանները նա արդեն հետ է բերել և այդ իմաստով Սևանի և Զանգեզուրի մասին հայտարարություններով փորձում է ստեղծել իր համար նոր բանակցային տարածություն: Ի վերջո, անկախ հայտարարություններից, եթե Ալիևն անգամ հազար տարի լռեր Զանգեզուրի կամ հայաստանյան տարածքների մասին, միևնույն է, դա դույզն իսկ չէր նշանակելու դրանց հանդեպ թուրք-ադրբեջանական հավակնության բացակայություն կամ թեկուզ նվազում:

Ըստ այդմ, Բաքվի շքերթում Էրդողանն ու Ալիևը հայտարարել են հաջորդ պլանի մասին, Լավրովին թողնելով միանալ-չմիանալու որոշումը: Ռուսաստանին այդ պլանը թերևս դուր չի գա, միևնույն ժամանակ, սակայն, կարող է առիթ տալ Հայաստանի հետ հարաբերության օրակարգ բերել ՀՀ տարածքում երկրորդ, Կովկասում դե ֆակտո երրորդ ռազմակայանի հարցը՝ Սյունիքում, որպես Զանգեզուրի պաշտպանության երաշխիք: Շատ բարդ է պատկերացնել, որ հայկական քաղաքական որևէ իշխանություն կմերժի այդպիսի մտադրությունը, եթե այն առաջանա Մոսկվայում: Թեև, այնտեղ կարող է առաջանալ ոչ թե հատվածական, այլ ուղղակի փաթեթային մտադրություն՝ պայմանական «միութենական պետություն»: Դրա վերաբերյալ խոսակցություններ փորձագիտական մակարդակում արդեն հնչում են: Ինչ են անելու Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան այդ դեպքում, որոնք հայտարարում են, որ նոյեմբերի 9-ը կարգավորում չէ: Այն, որ նոյեմբերի 9-ը կարգավորում չէ, բոլորն են հասկանում, անկախ՝ հայտարարում են, թե ոչ: Ամբողջ հարցն այն է, իսկ ո՞րն է կարգավորումը: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան տարբեր պատճառներով թույլ են տվել, որ լինի նոյեմբերի 9-ը: Հետևաբար, հարց է առաջանում՝ ինչի՞ համար, ի՞նչ ակնկալիքով: Այստեղ էլ նրանց երկակի կամ երկիմաստ խաղն է: Այդ ամենում առայժմ տեսանելի չէ հայկական խաղը, գոնե մեկ շերտով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում