Saturday, 20 06 2026
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Մեր պարտության պատճառը խելքի և հեռատեսության բացակայությունն է․ Արմեն Բաղդասարյան

Մենք, իհարկե, դեռ մինչև վերջ չենք գիտակցել, թե ինչ է տեղի ունեցել այս պատերազմի արդյունքում։ Բայց դա պրոբլեմ չէ․ չենք գիտակցել՝ շատ արագ կբացատրեն։ Արդեն բացատրում են։ Պրոբլեմն այն է, որ մենք չենք հասկացել, թե ինչո՛ւ է այս ամենը տեղի ունեցել։ Այ սա արդեն մեզ չեն բացատրի։ Որևէ մեկին պետք չէ, որ մենք կատարվածի պատճառները հասկանանք, որովհետև եթե հասկացանք՝ էլ նույն սխալները չենք գործի, ու որևէ մեկն այլևս չի կարող մեր սխալների հաշվին իր շահերն առաջ տանել։

Մեզ 25 տարի շարունակ խաբել են ու այսօր էլ են խաբում, իսկ մենք համառորեն չենք ուզում նայել իրականության աչքերին։ Իրականությունն այն է, որ մենք ամենևին էլ ադրբեջանական նավթին ու նավթադոլարներին չենք պարտվել, ու մեր պարտության պատճառը նավթի բացակայությունը չէ։ Մեր պարտության պատճառը խելքի և հեռատեսության բացակայությունն է։ Որովհետև պատերազմն ու այսօրվա վիճակը մենք կարող էինք կանխել դեռ այն ժամանակ, երբ Ադրբեջանը ոչ նավթ ուներ, ոչ նավթադոլարներ, ոչ էլ բանակ։ Պարզապես այդքան խելք ու հեռատեսություն չենք ունեցել։

Պատճառներից մեկն էլ, ի դեպ, հոգեբանականն էր։ Մենք անգամ 1994-ի հաղթանակից հետո չկարողացանք հաղթողի հոգեբանություն ձեռք բերել։ Մեր հոգեբանությունն իրականում պատահաբար հաղթանակ տարած ցեղասպանվածի ու մազապուրծի հոգեբանություն էր, ու այնպիսի տպավորություն էր, թե մենք մեր հաղթանակի ձեռքը կրակն ենք ընկել։ 25 տարի շարունակ մեր ասածը սա էր՝ հազիվ մի անգամ հաղթել ենք, ի՞նչ զիջում, բա որ ինչ-որ տարածք վերադարձնենք, ու ադրբեջանցիները գան մեզ կոտորե՞ն․․․ Պատկերացնո՞ւմ եք՝ հաղթած կողմի հիմնական մտահոգությունն այն է, որ հանկարծ պարտված կողմը չգա իրեն կոտորի։ Սա պարտվածի հոգեբանությունն է։ Ի սկզբանե պարտվածի։

Իսկ նավթ ու նավթադոլարներ, ի դեպ, մենք էլ կարող էինք ունենալ։ Մեզ առաջարկում էին, չէ՞, ինչ-որ խորհրդանշական զիջման դիմաց Բաքու-Ջեյհան նավթամուղը Հայաստանի տարածքով անցկացնել։ Բայց՝ չէ։ Մենք մտածում էինք, որ դեռ 100 տարի կարող ենք զարգանալ շրջափակման պայմաններում, իսկ ադրբեջանցիներից զգուշանալ պետք չէ, որովհետև նրանց պոտենցիալն այնպիսին է, ինչպիսին ներկայացվում է “Կիլդիմ” մուլտիկներում։ Ու նույն զառանցանքն այսօր էլ է շարունակվում՝ “հա դե ոչինչ, հեսա Գառնիի կողմերը նավթ-բան կգտնենք, կգնանք կորցրածը հետ կբերենք”։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում