Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ Ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովը այդ պաշտոնում առաջադրել է Դավիթ Նահապետյանի թեկնածությունը:
«Այս պարտականությունը ինձ համար համարում եմ ինչպես հնարավորություն, այնպես էլ մարտահրավեր»,- հայտարարեց թեկնածուն:
Նրա խոսքով` պետք է խորացվի երկխոսությունը ինչպես հանրության, այնպես էլ գործարար շրջանակի ներկայացուցիչների հետ. «Սա այն գրավականն է, որով պետք է էլ ավելի բարձրացնենք վստահությունը դրամավարկային քաղաքականության նկատմամբ»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































