Կանադայի առողջապահության նախարարությունը հաստատել է Pfizer-BioNTech կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կիրառումը, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով համապատասխան մամուլի հաղորդագրությանը:
«Շնորհիվ գիտության և տեխնոլոգիայի առաջընթացի և համաշխարհային համագործակցության աննախադեպ մակարդակի, Կանադան այսօր հասել է չափազանց նշանակալի բնագծի կորոնավիրուսի դեմ պայքարում՝ հաստատելով COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութը»,- հաղորդել է նախարարությունը:
Ընդգծվում է, որ կանադացի մասնագետները եզրակացրել են, որ պատվաստանյութը արդյունավետ է և որակյալ:
Համաճարակի սկզբից մինչ օրս աշխարհում գրանցվել է 68 միլիոն դեպք, ապաքինվել է 47 միլիոն հիվանդ, մահացել է ավելի քան 1.5 միլիոն մարդ:











































