Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է 2021թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:
«2021թ. բյուջեի նախագիծը չի համապատասխանում ներկայիս իրողություններին և մարտահրավերներին: Առանց ներդրումների մենք չենք կարող խոսել տնտեսության արդիականացման և արդյունաբերության մասին»,- հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչաըրյանը:
Նրա խոսքով` եթե շատ արագ չկարողանանք կարգավորել միջավայրը, դա կարող է հանգեցնել արտագաղթի. «Անհրաժեշտ է միջավայրի փոփոխություն: Պետք է գոտիները շատ խիստ ձգենք: Լուծումը անցումային տեխնոկրատ կառավարության ստեղծումն է. ժամանակ չունենք. ԼՀԿ-ն դեմ է բյուջեի ընդունմանը»:
Պատգամավորի համոզմամբ` մեզ սպասվում են շատ ցավոտ ռեֆորմներ:








































