Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ շարունակում է քննարկվել Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Հակադարձելով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի ելույթին` ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նկատեց. «Ինչքա՞ն կարելի է նսեմացնել կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ: Ես ուզում եմ հարցնել` բա ձեր նախընտրական ցուցակը կազմելիս, որը ենթադրում է սեռերի որոշակի տոկոսային ներկայացվածություն, կներեք՝ ո՞ւմ մորաքրոջն եք խնդրելու ցուցակում ընդգրկվելու համար»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































