Ֆրանսիայի արևելքում՝ Սավոյի դեպարտամենտում, հինգ մարդ է զոհվել ուղղաթիռի կործանման հետևանքով: Այս մասին հայտարարել է դեպարտամենտի պրեֆեկտ Պասկալ Բոլոն, հայտնում է BMTV հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեքշաբթի, դեկտեմբերի 8-ին կործանված ուղղաթիռում եղել են ֆրանսիական օդագնացության ծառայության չորս աշխատակիցներ և երկու փրկարար:
Պաշտոնյայի խոսքով ՝ ուղղաթիռի օդաչուն կարողացել է կատապուլտով դուրս նետվել: Բոլոն տեղեկացրել է, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:











































