Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ շարունակում է քննարկվել Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Ֆիզիկական անձանց նվիրատվության առավելագույն շեմը մենք սահմանափակելու ենք»,- ի պատասխան պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցի ասաց նախագիծը ներկայացնող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Վերջինիս խոսքով` խաղի այնպիսի կանոններ են սահմանվել, որ կուսակցությունները կախված չլինեն մի քանի հարուստ մարդկանցից, ովքեր կկարողանան անսահմանափակ ֆինանսավորել:
Մանրամասն՝ տեսանյութում:










































