Ռուսաստանի և Թուրքիայի արգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել՝ տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Դեկտեմբերի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մ. Չավուշօղլուի միջև», – ասված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ Լավրովը գոհունակություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիան ազատ է արձակել NTV հեռուստաընկերության՝ նախկինում կալանավորված ռուս լրագրողներին:
Նախարարները քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայում:











































