Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստը: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքի նախագիծը:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ասաց. «Շաբաթներ առաջ ԱԱԾ-ի կողմից տարածվեց մի ձայնագրություն, որը բացահայտում էր մեր երկրում ահաբեկչական գործողություն կատարելու մտադրությունը: Այդ խոսակցությանը մասնակից նախկին պաշտոնյաները բերման ենթարկվեցին, և դրան հաջորդեց ԲԴԽ նախագահի հայտնի մարտակոչը` ուղղված դատավորներին, թե նրանք ինչպիսի որոշումներ պետք է կայացնեն տվյալ գործով»:
Արման Բաբաջանյանը նախարարին խնդրեց գնահատել ԲԴԽ նախագայի հայտարարությունը. «Արդյոք այն ունի՞ քաղաքական բովանդակություն, և արդյոք մտածե՞լ եք միջոցներ ձեռնարկելու մասին»:
Ի պատասխան նախարարն ասաց, որ այդ հայտարարությունը ակնհայտ քաղաքական էր, և ինքը շատ բացասական է վերաբերվում այդ հայտարարությանը:
Մանրամասն՝ տեսանյութում:











































