ԱՄՆ-ի ընտրված նախագահ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի ապագա վարչակազմը քննարկում է Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասնակիցների կազմ վերադարձը՝ որպես հիմք Թեհրանի հետ ավելի գլոբալ հարցերի շուրջը հետագա բանակցությունների համար: Դեկտեմբերի 7-ին The Wall Street Journal թերթում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտարարել Է Ջեյք Սալիվանը, որին Բայդենն առաջադրել է ազգային անվտանգության գծով նախագահի օգականի պաշտոնին։
«Ես կարծումեմ, որ դա իրագործելի և իրականանալի է»,- նշել է Սալիվանը՝ պատասխաելով համապատասխան հարցին: Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ի վերադարձը միջուկային գործարքի մասնակիցների կազմ և տնտեսական պատժամիջոցների վերացումը, որոնք Թեհրանի նկատմամբ սահմանել է հանրապետական Թրամփի վարչակազմը, հիմք կդնեն ավելի լայն թեմատիկայով «հետագա բանակցությունների» համար: Սալիվանը կարծում է, որ տնտեսության բնագավառում ԱՄՆ-ի մրցունակության մեծացումը հիմք է այնպիսի ուղղություններով Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքական ուղեգծի ձևավորման համար, ինչպիսիք են միջազգային կազմակերպությունների բարենորոգումը, դաշնակիցների հետ հարաբերությունների ամրապանդումը և այնպիսի մրցակիցներին դիմակայումն, ինչպիսին Չինաստանն է:
«Մենք պատկերացնում ենք այն բանաձևը, որը գործել Է անցյալում՝ ապահովելով մասնվոր հատվածի արմատական աճը և նորաստեղծությունների զարգացումը մեր երկրում»,- նշել է նա: «Այդ դեպքում հիմնարար չափանիշ է դառնում միջազգային տնտեսական քաղաքականությունը՝ կենտրոնացված աշխատատեղերի ստեղծմանը և աշխատանքի վարձատրության բարձրացմանը Միացյալ Նահանգնեում»,- հավելել է Սալիվանը:
Նա խոստովանել է, որ Բայդենի վարչակազմը հեռանկարային է համարում հետևողականորեն զարգացնել Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերությունների նորմալացման միայն Թարմփի ուղեգծը: «Մենք հույս ունենք ամրապնդելու, խորացնելու և ընդլայնելու Իսրայելի և արաբական պետությունների հարաբերությունների նորմալացումը»,- նշել է նա։











































