Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունը պայմանագրեր է կնքել մի շարք մասնավոր տիեզերական ընկերությունների հետ, որոնք համաձայնել են որպես գործակալության սեփականություն փոխանցել իրենց կողմից ձեռք բերված լուսնային հող: Մի շարք ընկերություններ համաձայնել են դա անել 5-ից մինչև 15 հազար դոլարի դիմաց, սակայն մեկը՝ Lunar Outpost-ը, իր ծառայությունները մատուցել է 1 դոլարով:
Լուսնային հողը NASA-ին անհրաժեշտ է նախապատրաստվելու համար Երկրի արբանյակի մակերևույթին տիեզերագնացների վայրէջքին: