Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի պատասխանի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, ով իրեն անվանել էր «Ֆրանսիայի բեռ»: Այս մասին նա ասել է ֆրանսիական Brut ինտերնետային պարբերականին տված հարցազրույցում:
«Ես հավատում եմ հարգանքին», – ասել է Մակրոնը:
Նա նշել է, որ պետությունների ղեկավարների միջև վիրավորանքները «սխալ մեթոդ են»:
Ավելի վաղ Էրդողանը հույս էր հայտնել, որ Ֆրանսիան «հնարավորինս շուտ կազատվի Մակրոնի բեռից»: