ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գագիկ Ղալաչյանին Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկացանք ՀՀ նախագահի կայքէջից:
«Գագիկ Ղալաչյանին հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է նախագահի հրամանագրում: