Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

Ավտոգազը թանկացել է. ահազանգում են վարորդները. ի՞նչն է պատճառը

Վերջին օրերին վարորդները դժգոհում են, որ գազալցակայաններում ավտոգազը թանկացել է։

Հայաստանի «Ավտոգազ» ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Տիգրանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք էլ են ահազանգեր ստանում, որ գազալցակայանները գազը թանկացրել են, բայց թանկացումը 10-20 դրամով է։ Տիգրանյանի խոսքերով՝ այդ թանկացումը պայմանավորված է դոլարի կուրսի տատանումներով։ «Թանկացումը կապված է դոլարի կուրսի հետ։ Շուկայում հազարումի տեսակի ապրանք թանկացել է, գազն էլ է թանկացել, ու այդ բոլոր թանկացումների պատճառը դոլարի կուրսի բարձրացումն է»,- ասաց Տիգրանյանը։

Շուկայի վերահսկողության տեսչությունից «Առաջին լրատվական»-ին ասացին, որ գազի գնի վերահսկողությունն իրենց տիրույթում չի։ Հետևաբար` կոմպետենտ չեն այդ հարցում։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից էլ «Առաջին լրատվական»-ին պատասխանեցին, որ հանձնաժողովը գնային քաղաքականության կարգավորման գործառույթ չի իրականացնում և վերահսկողություն է իրականացնում տնտեսվարող սուբյեկտների գնային քաղաքականության նկատմամբ միայն այն պարագայում, երբ առկա են հնարավոր գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության դրսևորման երևույթներ։ «Եթե լինեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների կողմից գների բարձրացման հիմքեր, ապա ՏՄՊՊՀ-ն համապատասխան քայլեր կձեռնարկի։ ՀՀ ՏՄՊՊՀ-ն շուկայում մոնիթորինգ է իրականացնում, որի արդյունքների վերաբերյալ կտեղեկացնենք աշխատանքները ամփոփելուն պես»,- փախանցեցին հանձնաժողովից։

Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանն, անդրադառնալով գազի գնի թանկացմանը՝ նկատեց, որ չի հետևել գազալցակայաններում գազի գնի թանկացմանը, բայց ցանկացած թանկացում մեր երկրում հնարավոր է և դա պայմանավորված է որոշակի հանգամանքներով, որոնցից գերիշխողը մենաշնորհներն են։ «Եթե ավտոգազը թանկացել է, ապա դա էլ է բնական։ Մենաշնորհային տնտեսությունը Հայաստանում չի վերացել։ Մեր շուկայում մրցակցություն չկա։ Գազի շուկայում էլ է մենաշնորհ։ Գազը ներկրվում է Ռուսաստանից։ Մրցակցություն կարող է լինել, եթե Իրանը մտնի մեր շուկա։ Դա էլ կախված է մենաշնորհները տնօրինողների ցանկությունից։ Մենք գիտենք, որ մենաշնորհները Հայաստանում կան, դրանք չեն վերացել, և իրենք էլ վերահսկում են շուկան։ Նույնն էլ վառելիքի շուկայում է։ Այս կառավարությունը դեռևս 2.5 տարի առաջ խոստացավ, որ մենաշնորհներ չեն լինելու, բայց 2.5 տարի հետ ոչինչ չի փոխվել։ Այնպես որ, թանկացումները զարմանալի չեն»,- ասաց Արիստակեսյանը։

Նշենք, որ Հայաստանում մոտ 400 գազալցակայան է գործում, շուրջ 700 հազար մարդ իրենց տրանսպորտային միջոցները շահագործում են գազով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում