ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դեկտեմբերի 3-ին նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը:
Նշվում է, որ Վաշինգտոնի պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Իրանի իրավաբանական և ֆիզիկական անձինք:
Նախարարությունը պարզաբանել է, որ սահմանափակող միջոցները մտցվել են Shahid Meisami Group քիմիատեխնոլոգիական և գիտահետազոտական կազմակերպության և դրա տնօրեն Մեհրան Բաբրիի դեմ:
Ըստ ԱՄՆ ֆիննախի, Shahid Meisami Group-ն առնչվում է «քիմիական զենքի արտադրության հետազոտություններին» և կապված է Իրանի պաշտպանության նախարարությանը կից հետազոտությունների և նորարարությունների կենտրոնի հետ: Նշվում է նաև, որ կազմակերպությունը պատասխանատու է այդ կենտրոնի «բազմաթիվ նախագծերի» իրականացման համար, որոնց ընթացքում, ի թիվս այլնի, «փորձարկվել և արտադրվել են» թունավոր նյութեր: