Կառավարությունն որպես անհետաձգելի օրինագիծ ընդունել ու ԱԺ հաստատմանն է ուղարկել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթով։
Այս օրինագիծը տարիների պատմություն ունի, մշակվել ու որոշակի ավարտուն տեսքի էր բերվել դեռ նախորդ իշխանությունների օրոք, հեղափոխությունից հետո նոր իշխանությունները ձեռնամուխ եղան օրինագծի իրենց տարբերակի մշակմանը։
ԵՊՀ գիտխորհրդի և ԳԱԱ կողմից կառավարության հրաժարականը պահանջելուց հետո օրինագծում ներառվում են անցումային դրույթներ, այն դառնում է անհետաձգելի և առանց քննարկման ընդունվում է կառավարությունում։ Ուշագրավ է, որ այս անհետաձգելի օրինագծի համաձայն՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում գործող բուհերն ու գիտահետազոտական հիմնարկությունները զրկվելու են ինքնակառավարման հնարավորությունից։







































