Հաագայի կենտրոնում երկու մարդ է տուժել դանակով զինված տղամարդու հարձակման արդյունքում:
Ըստ ոստիկանության հաղորդման, չորեքշաբթի, կեսօրին մոտ, սուպերմարկետում մոտ 30 տարեկան բարձրահասակ սևամորթ տղամարդը դանակահարել է զոհերին և դիմել փախուստի: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը նաև հրդեհի բռնկման փոքր օջախ է հայտնաբերել:
Վիրավորները հոսպիտալացվել են: Որոշ ժամանակ անց կասկածյալը ձերբակալվել է: Մանրամասները ճշտվում են: