Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եթե Հայաստանին կրկին բաժին հասնի Թուրքիան. Մերոնց ամենահարմար մրցակիցները…

Դեկտեմբերի 7-ին կկայանա 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու վիճակահանությունը։ ՈՒԵՖԱ-ի անդամ 55 երկրները կբաժանվեն 10 ընտրական խմբերի միջև, որոնցից հինգում հանդես կգան 5-ական, իսկ մյուս հինգում՝ 6-ական թիմ: Խմբերի հաղթողներն անմիջապես կմտնեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Երկրորդ տեղերը գրաված հավաքականները, ինչպես նաև 2020թ. ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի լավագույն երկու հավաքականները, որոնք աշխարհի առաջնության ընտրական խմբերում չեն զբաղեցնի առաջին երկու տեղերը, անցումային խաղերում կորոշեն մնացած երեք ուղեգրերի տերերին:

Հայաստանի հավաքականը հայտնվել է 5-րդ զամբյուղում՝ Կիպրոսի, Ֆարերյան կղզիների, Ադրբեջանի, Էստոնիայի, Ղազախստանի, Կոսովոյի, Լիտվայի, Լատվիայի և Անդորրայի հավաքականների հետ միասին։ Սա նշանակում է, որ վիճակահանության արդյունքներով թվարկված հավաքականներից ոչ մեկը մերոնց բաժին չի հասնի։

Փորձենք հասկանալ, թե որ դեպքում վիճակահանությունը մեզ համար բարենպաստ կլինի։ Եվ այսպես. առաջին զամբյուղում տեղ են գտել Բելգիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի, Խորվաթիայի, Դանիայի, Գերմանիայի, Հոլանդիայի ազգային թիմերը։ Նշված հավաքականներից Հայաստանը չի մրցել Անգլիայի և Խորվաթիայի հետ։ Բելգիային և Դանիային մերոնց հաջողվել է հաղթել, ընդ որում, դանիացիներին պարտության ենք մատնել խոշոր՝ 4։0 հաշվով, Կոպենհագենում։ Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականների հետ Հայաստանին հաջողվել է ոչ-ոքի խաղալ։ Առաջին զամբյուղի հավաքականներից առավել հարմար մրցակիցներ կարելի է համարել Դանիային և Պորտուգալիային։

Երկրորդ զամբյուղում են Շվեյցարիան, Ուելսը, Լեհաստանը, Շվեդիան, Ավստրիան, Ուկրաինան, Սերբիան, Թուրքիան, Սլովակիան և Ռումինիան։ Ընտրական փուլերում այս հավաքականներից մերոնք չեն մրցել Շվեյցարիայի, Շվեդիայի և Ավստրիայի հետ։ Մյուս բոլոր հավաքականների հետ Հայաստանը հանդիպել է, և կարող ենք ասել, որ ընդհանուր առմամբ վատ արդյունքներ չի գրանցել։ Մասնավորապես, երկու անգամ հաղթել ենք Սլովակիային, մեկ անգամ՝ Լեհաստանին, երկու անգամ ոչ-ոքի ենք խաղացել Սերբիայի, Ուելսի և Ուկրաինայի հետ, մեկ անգամ էլ՝ Ռումինիայի։ Միակ հավաքականը, որին զիջել ենք 100 տոկոսանոց արդյունքով, Թուրքիան է։ Վերջինիս հետ ընդգրկված ենք եղել 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում և երկու հանդիպումներում էլ պարտվել ենք միևնույն՝ 0։2 հաշվով։ Չի բացառվում, որ առաջիկա ընտրական մրցաշարում մերոնց կրկին բաժին հասնի Թուրքիան, բայց…

Տարածաշրջանում առկա լարված իրավիճակում Թուրքիայի հետ նույն խմբում ընդգրկվելը ամենևին էլ ցանկալի չէ մեզ համար։ Եթե 12 տարի առաջ Հայաստան-Թուրքիա հանդիպումներով սկիզբ դրվեց, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտությանը, ապա այսօր դժվար է պատկերացնել, որ Երևանում և, ասենք, Անկարայում տեղի կունենան հանդիպումներ։ Հավանականությունը մեծ է, որ Հայաստանի և Թուրքիայի միևնույն խմբում հայտնվելու պարագայում խաղերը տեղի կունենան չեզոք երկրներում։ Երկրորդ զամբյուղից Հայաստանի համար առավել հարմար մրցակիցներ կարելի է համարել Սլովակիային, Սերբիային և Ռումինիային։

Երրորդ զամբյուղում ընդգրկված են Ռուսաստանը, Իռլանդիան, Չեխիան, Նորվեգիան, Հյուսիսային Իռլանդիան, Հունգարիան, Իսլանդիան, Շոտլանդիան, Հունաստանն ու Ֆինլանդիան։ Այս հավաքականներից մեզ մրցակից բաժին չեն հասել Հունգարիան և Շոտլանդիան։ Մյուս հավաքականների հետ մրցել ենք և միայն Ռուսաստանին ենք զիջել 100 տոկոսանոց արդյունքով։ Հաշվի առնելով նշված հավաքականների վերջին շրջանում գրանցած արդյունքները՝ հարմար մրցակիցներ կարող ենք համարել Նորվեգիային, Շոտլանդիային և Հյուսիսային Իռլանդիային։

4-րդ զամբյուղում տեղ են գտել Բոսնիա և Հերցեգովինան, Բելառուսը, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան, Բուլղարիան, Իսրայելը, Սլովենիան, Լյուքսեմբուրգը, Վրաստանը։ Ընտրական մրցաշարերում նշված հավաքականներից Հայաստանը չի մրցել Սլովենիայի, Իսրայելի և Լյուքսեմբուրգի հետ։ Մյուս բոլոր հավաքականների հետ մերոնք հանդիպել են և գրանցել դրական արդյունքներ։ Այս հավաքականներից առավել հարմար մրցակիցներ են թերևս Լյուքսեմբուրգը, Բելառուսն ու նույն Հյուսիսային Մակեդոնիան, որի հաղթեցինք վերջին խաղում։

Եվ վերջապես 6-րդ՝ ամենաթույլ զամբյուղում են Մալթան, Լիխտենշտեյնը, Մոլդովան, Ջիբրալթարը և Սան Մարինոն։ Պաշտոնական մրցաշարերում Հայաստանի հավաքականը չի մրցել Սան Մարինոյի և Մոլդովայի հետ։ Նշված հավաքականներից ամենաթույլը թերևս Սան Մարինոն է։ Բացառված չէ, սակայն, որ այս թիմերից և ոչ մեկը մերոնց մրցակից բաժին չհասնի։ Դա կլինի այն դեպքում, երբ Հայաստանի հավաքականն ընդգրկվի 5 հավաքականներից բաղկացած ենթախմբում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում