Tuesday, 14 05 2024
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից

Որ դատավորներն են գնացել Փաշինյանի հետ հանդիպման. Մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 30-ին դատական համակարգի մի քանի ներկայացուցիչներ հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ժողովուրդ» օրաթերթին այդ դռնփակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել:

Նախ՝ նկատենք՝ վարչապետի հետ հանդիպմանը ոչ բոլոր դատավորներն են մասնակցել։ Մենք տեղեկացանք, որ դատական համակարգում խոսակցություններ կան այն մասին, որ Փաշինյանը հանդիպման հրավիրել է այն դատարանների դատավորներին, որոնցից շատերը շահագրգռվածություններ ունեն:

Օրինակ՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանին համարում են աղմկահարույց դատական գործերով իշխանահաճո որոշումներ կայացնող դատավոր. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով քննվող քրեական գործի պարագայում նա այն հետ ուղարկեց Վերաքննիչ դատարան՝ նոր քննություն իրականացնելու: Այսինքն՝ այնպիսի որոշումներ է կայացրել, որ իշխանությանը դեմ չի գնացել:

Բացի այդ, նա ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է, ընդունել է այդ հրավերը՝ ԱԺ-ում քվեարկության մասով խնդիրներ չունենալու նկատառումներից ելնելով: Մյուս դատավորը, որը ներկա է եղել վարչապետի հետ հանդիպմանը, եղել է Հովսեփ Բեդևյանը, որը Վճռաբեկ դատարանի դատավոր է ցանկանում դառնալ. այդ հաստիքը թափուր է Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ անդամ դառնալուց հետո: Ընդ որում, այդ թեկնածուին ընտրելու է իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը: Ստացվում է՝ վարչապետի հետ հանդիպմանը գնացել են հիմնականում այնպիսի մարդիկ, որոնք ինչ-ինչ հավակնություններ ունեն. Վիգեն Քոչարյանին արդարադատության փոխնախարարի պաշտոնից ազատեցին, սակայն առանց աշխատանք չթողեցին, և դարձավ ԲԴԽ անդամ, իսկ Անի Մխիթարյանն ու Արմեն Չիչոյանն էլ եղել են ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կադրերից, սակայն նրա հեռանալուց հետո պատրաստ են անել ամեն բան, միայն թե իրենց չնեղացնեն:

Այսպիսով, դատական համակարգում եկել են այն եզրակացության, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կոնկրետ գնացել են այն մարդիկ, որոնք շահ ունեն կամ ինչ-որ բանից կախված են:

Եվ հիմա դատական համակարգում ասում են, որ այս դատարանների նախագահների ցանկացած որոշում պետք է կասկածի տակ դրվի, քանի որ վարչապետի հետ հանդիպման գնացած դատավորները չեն կարող այսուհետ խոսել անկախության մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում