Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Տեղի է ունեցել ռուս-թուրքական խոշոր առևտուր՝ Լիբիա-Սիրիա-Լեռնային Ղարաբաղ մասշտաբի

Հայաստանում ներքաղաքական մթնոլորտը դեպրեսիվ է, ինչը տրամաբանական է այս մասշտաբի պարտությունից հետո: Անշուշտ, ամենաթեժ հարցը հայ գերիների և անհետ կորածների հարցն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց վերլուծաբան Արեգ Քոչինյանը:

«Եթե հայկական կողմը կատարում է իր պարտավորությունները, ապա հայտարարության  միջնորդ կողմը պարտավոր է հետևել, որ մյուս կողմը նույնպես կատարի իր պարտավորությունները»,- նշեց վերլուծաբանը՝ հավելելով, որ երբ հասարակությունը դուրս գա խոր դեպրեսիայից, որում հայտնվել է, մթնոլորտը շատ ավելի թեժ է լինելու:

ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ ստորագրված  փաստաթուղթը եռակողմ համաձայնություն է, թեև ասվում է, որ այն հայտարարություն է: «Եվ այդ տեքստում գերիների և դիերի փոխանակման հստակ ժամկետները բացակայում են: Հայտնի է, որ կա վեճ՝ կապված համաձայնագրի 8-րդ կետի հետ, խոսքը վերաբերում է ռազմագերիներին, պահվող անձանց և պատանդներին: Պետք է ակտիվ դիվանագիտական ջանքերով և ԿԽՄԿ-ի հետ աշխատելով՝ հասնել 8-րդ կետի կատարմանը»: Արմեն Խաչատրյանի դիտարկմամբ՝ հայտնի չէ, թե պետական ինստիտուտները գործում են, թե ոչ այդ ուղղությամբ: Դրանով պետք է զբաղվի արդարադատության նախարարությունը, ՄԻՊ-ը, ԱԳՆ-ն»:

Արեգ Քոչինյանը հավելեց, որ Հայաստանի պետական ինստիտուտները կաթվածահար վիճակում են և հարց է առաջանում՝ ՀՀ ԱԳՆ-ն գերիների հարցով ունա՞կ է զբաղվել, թե՞ ոչ:

Վերլուծաբանի դիտարկմամբ՝ այս պատերազմի պարտության պատճառները բազմաթիվ են. «Սա կոմպլեքս խնդիր է, ինչպես որ մեր ինստիտուտները իրենց չարդարացրեցին պատերազմական իրավիճակում և կոլապսի ենթարկվեցին, այնպես էլ անհատներն ունեցան իրենց բախտորոշ դերն այս պարտության մեջ, կային և՛ ներքին, և՛ արտաքին պատճառներ: Տեղի է ունեցել ռուս-թուրքական խոշոր առևտուր՝ Լիբիա-Սիրիա-Լեռնային Ղարաբաղ մասշտաբի»,- նշեց Քոչինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում