Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները և հարազատները հավաքվել են Պաշտպանության նախարարութjան դիմաց, նրանք ցանկանում են հանդիպել Պաշտպանության նախարարի հետ:
«34 հոգի զինծառայող չկան, մենք եկել պահանջում ենք գտնել նրանց, մեզ պետք է միայն մեր երեխեքին բերեն տան մեզ՝ մեռած կլինեն, թե սաղ: Վերջին անգամ հոկտեմբերի 20-ի իրիկունը խոսացել է կնոջ հետ, ասել է՝ էլ չեմ կարող խոսել ու ամսի 21-ին լուր է եկել, որ երեխաները այդտեղ կռիվ են տվել ու չկան»,-նշեց անհետ կորած զինծառայողի ծնողը:








































