Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու մասին: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:
« Ավարտվել են տեխնիկական մանրամասների շուրջ բանակցությունները, որոնք վերաբերում են թուրք-ռուսական համատեղ կենտրոնի հիմքերին և սկզբունքներին, ստորագրվել է համաձայնագիր: Այժմ ընթանում են անհրաժեշտ աշխատանքներ (համատեղ) կենտրոնի գործունեությունը որքան հնարավոր է շուտ սկսելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Միևնույն ժամանակ, թուրքական կողմը մանրամասներ չի ներկայացրել ստորագրված պայմանագրի վերաբերյալ:









































