Thursday, 04 06 2026
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների

Ռուսաստանն ամեն գնով փորձում է վերահաստատել իր աշխարհաքաղաքական հեգեմոնիան

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:


– Պարոն Ղազինյան, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու անցյալ շաբաթ տեղի ունեցած այցը Հարավային Կովկաս տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Դուք ինչպե՞ս եք գնահատում Լեհաստանի նախագահի՝ որպես Եվրամիության նախագահող երկրի ղեկավար, այցը տարածաշրջան և մասնավորապես Հայաստան։


– ԵՄ նախագահող պետության՝Լեհաստանի նախագահի այցը տարածաշրջան անհրաժեշտ է դիտարկել ԵՄ Հարավկովկասյան քաղաքականության հստակեցման և ուղղորդավորման տեսանկյունից: Վերջին մեկ տարվա ընթացքում ԵՄ-ը բազմիցս հայտարարել է Հարավային Կովկասում իր տնտեսական և աշխարհաքաղաքական շահերի մասին, իսկ ներկայումս մենք ականատեսն ենք հայտարարություններից կոնկրետ գործողությունների անցնելուն: Լեհաստանը, Շվեդիայի հետ միասին, նախաձեռնեց Արևելյան գործընկերություն ծրագիրը, որը նոր հնարավորություններ ու գործիքներ ստեղծեց Միության համար՝ նախկին Խորհրդային Միության վեց պետությունների հետ իր հարաբերությունները զարգացնելու և աշխարհաքաղաքական ազդեցությունը ընդլայնելու համար: Այդ քաղաքականության շրջանակներում ԵՄ-ը նախաձեռնեց Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի մշակման շուրջ աշխատանքները, որոնց հաստատման դեպքում մեր տարածաշրջանը կհայտնվի ԵՄ քաղաքական ու տնտեսական ազդեցության տիրույթում:


ԵՄ արտաքին քաղաքականության մշակման և իրագործման մեջ մեծ դերակատարում ունի Նախագահությունը, որի անմիջական ներգրավվածության ականատեսն ենք մենք այժմ: Որոշ վերլուծական կենտրոնների կողմից Կոմարովսկու այցը տարածաշրջան գնահատվեց որպես ընդգծված հակառուսական ուղղվածություն ունեցող քաղաքական ակցիա, մինչդեռ պետք է ընդունենք, որ Արևմուտքը, հատկապես ԵՄ-ը, չի ցանկանում գնալ ուղղակի առճակատման Ռուսաստանի հետ, և բոլոր խնդիրները լուծվում են քաղաքական երկխոսության և կառուցողականության մթնոլորտում:
Ըստ Ձեզ՝ այսօր որո՞նք են ԵՄ առաջնահերթությունները Հարավային Կովկասում։
– Հարավային
Կովկասում ԵՄ առաջնահերթությունները հստակ ամրագրված են Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի և Խորհրդի կողմից հրապարակված բազմաթիվ փաստաթղթերում: Դրանց թվում առանձնահատուկ ուշադրության է արժանի «Հարավային միջանցք» ծրագիրը, որն ունի ինչպես գեոքաղաքական, այնպես էլ գեոտնտեսական նշանակություն: Այս ծրագրի նպատակն է Ասիան ցամաքային կապով միացնել Եվրոպային, ինչը մինչ այժմ իրականացվում էր Ռուսաստանի տարածքով: Միջանցքը նախատեսվում է օգտագործել ինչպես էներգակիրների, այնպես էլ Եվրոպայում պահանջարկ ունեցող այլ ապրանքների տարանցման համար: Հարավային միջանցքի ստեղծման համար որպես միակ խոչընդոտ դիտարկվում է Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը, ինչի ուղղությամբ էլ ներկայումս իր ներուժն է կենտրոնացնում Եվրոպական Միությունը: Այդ մասին վերջերս Եվրոպական խորհրդարանում ԼՂ հակամարտության վերաբերյալ կազմակերպված լսումների ընթացքում բավականին հստակ հայտարարել էր Քեթրին Էշթոնը: Եվրոպական միության համար ոչ պակաս կարևորություն ունեն նաև ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լավ կառավարումը, իրավունքի գերակայությունը, ազատ շուկայական տնտեսությունը:


Գաղտնիք չէ, որ Հարավային Կովկասը նախկին խորհրդային տարածքում Ռուսաստանի ամենակենսական շահերի տիրույթն է, ուստի պատահական չի կարելի համարել Եվրամիության ուշադրությունը Հարավային Կովկասի նկատմամբ: Բրյուսելի այս անթաքույց «էքսպանսիան» դեպի Կովկաս կարո՞ղ ենք «ոտնձգություն» համարել տարածաշրջանում ռուսական շահերի դեմ:
– Անշուշտ, Հարավային Կովկասը ավանդաբար ընկալվել է որպես Ռուսաստանի քաղաքական և տնտեսական ազդեցության տարածաշրջան, սակայն վերջին իրադարձությունը, մասնավորապես ռուս-վրացական պատերազմը, ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի ապարդյուն ջանքերը հիմնավորապես ապացուցեցին, որ Ռուսաստանն այլևս չունի իր երբեմնի ազդեցությունը մեր տարածաշրջանում:


Ինչպես արդեն նշվեց, այս այցը մի շարք վերլուծական կենտրոնների կողմից որակվել է որպես հակառուսական, որն ունի իր օբյեկտիվ պատճառները: Վերը նշված Հարավային միջանցք ծրագիրն իր բովանդակությամբ ու նշանակությամբ ունի ընդգծված հակառուսական բնույթ, քանի որ ծրագրի իրագործման դեպքում Եվրոպական միությունը հնարավորություն կստանա դիվերսիֆիկացիայի ենթարկել իր էներգետիկ անվտանգությունը, ինչն էլ զգալիորեն կնվազեցնի Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Ռուսաստանը ամեն գնով փորձում է վերահաստատել իր աշխարհաքաղաքական հեգեմոնիան Հարավային Կովկասում՝ ջանք ու եռանդ չխնայելով ԼՂ հակամարտության կարգավորման համար: Ռուսաստանն այս խնդրի վերաբերյալ հստակ մոտեցում ունի, այն է՝ եթե ես չեմ լուծելու այս հակամարտությունը,  ապա դա պետք է մնա չկարգավորված, քանզի չկարգավորված հակամարտությունը գործուն լծակ է տարածաշրջանում ազդեցությունը պահպանելու համար: Նկատի ունենալով Միության ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին մասնակցելու օրեցօր աճող հետաքրքրվածությունը, Ռուսաստանի այս դիրքորոշումը լուրջ մարտահրավեր կարող է դառնալ ինչպես Եվրոպական միության, այնպես էլ տարածաշրջանում ապրող ժողովուրդների ու նրանց քաղաքական իշխանությունների համար:
– Ավանդաբար համարվել է, որ արևմտյան արժեքները, կողմնորոշումը Հարավային Կովկասում ներկայացված են ի դեմս ԱՄՆ-ի: Այսօր, սակայն, այդ արժեքների լոկոմոտիվն իր վրա է վերցնում Եվրամիությունը: Հնարավո՞ր է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն, որպես հիմնական արևմտյան կողմնորոշիչներ, յուրաքանչյուրն առանձին հանդես գա Հարավային Կովկասում։

– ԱՄՆ-ը և Եվրոպական միությունը Հարավային Կովկասում հետապնդում են միևնույն քաղաքական և տնտեսական շահը, իսկ արժեհամակարգի տեսանկյունից նրանց միջև խորքային տարբերություն դժվար է գտնել: Երկուսն էլ հանդիսանում են խաղաղության, կայունության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, կայուն քաղաքացիական հասարակության ձևավորման, լավ կառավարման ջատագովներ: Կարծում եմ՝ Միացյալ Նահանգները կօժանդակի Եվրոպական միությանը իր բոլոր նախաձեռնություններում և որոշակի ոլորտներում իր տնօրինության տակ եղած ռեսուրսը կպատվիրակի այս կառույցին: ԵՄ համար դժվար կլինի իրագործել առաջ քաշված գաղափարները առանց ԱՄՆ օժանդակության: Միակ խնդիրը, որ կարող ծագել մեր տարածաշրջանում, կապված կլինի ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ ռազմական սանկցիաների հնարավոր կիրառման հետ, իսկ Եվրոպան, ինչպես ցույց տվեց պատմությունը, այնքան էլ չի խրախուսում տարաձայնությունների ռազմական ճանապարհով լուծումը, հատկապես եթե այն կարող է վտանգ սպառնալ իր համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում