Քրդական Fırat լրատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի զինված ուժերի շտաբը, հայտնում է, որ հուլիսին Թուրքիայում զոհվել է 57 զինծառայող և 2 ոստիկան։ Հուլիսին թուրքական բանակն իրականացրել է 38 գործողություն, գրանցվել է 15 բախում, քուրդ զինյալներն իրենց հերթին իրականացրել են 4 գործողություն։
Այդ ամենի արդյունքում զոհվել է Թուրքիայի ուժային կառույցների 59 ներկայացուցիչ և 7 քուրդ զինյալ։
Հիշեցնենք, որ այն բանից հետո, ինչ քուրդ զինյալները հուլիսի կեսին Դիարբեքիրի Սիլվան շրջանում սպանեցին 13 և վիրավորեցին 7 թուրք զինծառայողի, թուրքական իշխանությունները վճռեցին այսուհետ ահաբեկչության (քուրդ զինյալների) դեմ պայքարում ներգրավել նաև թուրքական ոստիկանությանը։









































