Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Ռուսաստանը չի համաձայնի եռակողմ համաձայնագրում որևէ բան փոխել. նորանշանակ նախարարի առաջին այցը՝ Մոսկվա

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի պաշտոնակից Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի արտգործնախարարի՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվա նախատեսված այցը և Լեռնային Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները «ի շարունակություն վերջին շրջանում տեղի ունեցող ակտիվ շփումների, հանգամանալից անդրադարձել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքին, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանը»:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ արտառոց որևէ բան չկա, որ նորանշանակ նախարարն առաջին այցը հենց Մոսկվա է կատարում: «Հայաստանում առաջին դեմքերը՝ լինի նախագահ, վարչապետ կամ համապատասխան ոլորտի նախարար, հիմնականում միշտ էլ առաջին այցը Մոսկվա են կատարել։ Առավել ևս հիմա, երբ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել ու պարտվել, Հայաստանի հետ հարաբերվում է միայն Ռուսաստանը։ Այնպես չէ, որ նախկին 2.5 տարում հարաբերություններ կային, բայց հիմա ընդհանրապես զրոյական հարաբերություններ են։ Բնականաբար միակ երկիրը, որի ղեկավարությունը հարաբերվում է Հայաստանի հետ, Ռուսաստանն է։ Մի որոշ ժամանակ կար նաև ավանդույթ, երբ նշանակվելուց հետո Վրաստան էին գնում նորանշանակ ղեկավարները, բայց դա ավելի շուտ բարեկրթական բնույթ էր կրում։ Հիմա արդեն հասկանալի է, որ Հայաստանը, երբ վերածվել է «Կալինինգրադի մարզ 2-ի», առաջին այցը կարող է Մոսկվա լինել, երկրորդը՝ նույնպես։ Եթե այլ երկիր կարողանան հաջողացնել հանդիպում սարքել՝ կգնան, չէ՝ ուրեմն Մոսկվա կգնան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բադալյանը միևնույն ժամանակ ընդգծեց. «Հավանաբար կքննարկվեն ղարաբաղյան հարցը, դրա մանրամասները։ Նաև՝ այլ հարցեր, որոնք կառնչվեն հայ-ռուսական հարաբերություններին։ Չեմ կարծում, սակայն, թե եռակողմ համաձայնագրում որևէ բան կփոխվի։ Հնարավոր է քննարկումներ լինեն, բայց քանի որ վարչապետը շատ է ոգևորվում, որ ինքը օրը մի քանի անգամ անձամբ է Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ խոսում, ապա բնականաբար համաձայնագրի փոփոխության հարցն էլ այդ մակարդակով կքննարկվի։ Բայց Ռուսաստանն էլ նշել է, որ համաձայնագիրը վերանայելու ցանկություն այս պահի դրությամբ չունի։ Եթե Հայաստանում իշխանություն փոխվի, գուցե որոշակի շտկումներ արվեն, բայց չեմ կարծում, թե այս իշխանության հետ նման բան արվի»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ տրամաբանական է, որ Արա Այվազյանն իր առաջին այցը հենց Մոսկվա է կատարում, քանի որ հենց Ռուսաստանն է այդ համաձայնագրի միջնորդը, ու ռուսական խաղաղապահ զորքերն են այստեղ տեղակայված. «Քննարկելու շատ հարցեր կան՝ նախ Հայաստանի Հանրապետության սահմանների հարցը ճշգրտման կարիք ունի։ Երկրորդ՝ Հայաստանի տնտեսական զարգացման հարցը, Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը։ Իրենց զորքերն են այստեղ, խաղաղապահ կոչված այդ կոնտինգենտի հարցերն էլ միանշանակ չեն։ Այդ հայտարարությունը Հայաստանի համար խիստ անբարենպաստ է, ճշգրտումների կարիք ունի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում