Ամռան տապից խուսափելու յուրօրինակ ձև է մտածել Vitamin Club-ը՝ նկարահանումներ իրականացնելով Սևանում:
«Ինչո՞ւ Սևանում, որովհետև շատ շոգ է»,- կատակով ասաց Vitamin Club-ի անդամ, երաժիշտ, հումորիստ Արամ MP3-ն:
Նա հայտնեց, որ օգոստոսի 6-ի երեկոյան տեղի կունենան Vitamin Club-ի նկարահանումները, ելույթ կունենան DJ Dale-ն ու նրա ընկերները, Crossroads խմբից շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը:
«Որոշել ենք խեցգետին ու եգիպտացորեն պատրաստել, կլինի նաև գարեջուր, մի խոսքով, այն ամենը, ինչ հարկավոր է քաղաքից դուրս հանգստանալու համար»,- ասաց Արամ MP3-ն՝ նշելով, որ ցանկացողները կարող են մնալ ու ուրախանալ այնքան, որքան ի վիճակի լինեն:
Համերգային առանձին ծրագրով ելույթ կունենա նաև հենց Արամը, ով «Արթ Վոյսիզ» խմբի հետ կկատարի իր լավագույն սիրված կատարումները:
«Հետաքրքիր բաներ ենք մտածել: Համերգը բազմաժանր է լինելու, որպեսզի գոհացնի տարբեր ճաշակների տեր մարդկանց»,- ասաց երգիչը՝ նշելով, որ կլինեն սիրված հիթեր:










































