Արգենտինայի իշխանությունները կերկարաձգեն Դիեգո Մարադոնայի հրաժեշտի արարողությունը:
Որոշումն ընդունվել է Բուենոս Այրեսում երկրպագուների և ոստիկանության միջև բախումներից հետո: Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ երկրպագուներն իմացել են, որ հրաժեշտի ժամանակը սահմանափակ է՝ համաշխարհային սպորտի լեգենդի հարազատների խնդրանքով:
Այժմ քաղաքացիական հոգեհանգիստը երկարաձգվել է մինչև հինգշաբթի 19:00 (Երևանի ժամանակով ուրբաթ 02:00):