Սաուդյան Արաբիայի արքայազնին պատկանող Jeddah Economic Co ընկերությունը, Bin Laden Group ընկերության հետ համատեղ, կկառուցի աշխարհի ամենաբարձր աշտարակը: Այս մասին հաղորդում է The Wall Strett Journal-ը: Երկու ընկերությունների միջև ստորագրված պայմանագրի գինը կազմում է մոտ 1.2 մլրդ դոլար:
Տեղեկացնենք, որ Bin Laden Group ընկերությունը ստեղծվել է Մուհամադ բեն Լադենի կողմից, որն ունեցել է 54 երեխա, որոնցից էր նաև աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկը՝ Ուսաման, որը սպանվել է այս տարվա մայիսի սկզբին Պակիստանում: Արքայազն Ալ-Վալիդ բեն Թալալի հետ համատեղ Bin Laden Group-ը պատրաստվում է կառուցել 1000 մետր բարձրությամբ աշտարակ, որում կտեղակայվի էլիտար հյուրանոց, բնակարաններ և բազմաթիվ գրասենյակներ, որտեղ տեղ կզբաղեցնեն աշխարհի ամենամեծ ընկերությունները: Աշտարակի ընդհանուր տարածքը կկազմի 500 հազար քառ. մետր:
Այդպիսով, սաուդյան աշտարակը կգերազանցի այս պահին ամենաբարձրը համարվող Բուրջ Ալ-Խալիֆա շենքը, որը գտնվում է ԱՄԷ-ում:









































