Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին որոշումը ընդունելու մասին հարցը:
«Այս կապիտուլյացիայի թղթից և Նիկոլ Փաշինյանից դժգոհ մարդկանց վրա քրեական գործեր են հարուցվում ռազմական դրության կանոնները խախտելու համար: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի աջակիցները որևէ պատասխանատվություն չեն կրել: Դուք հետամուտ եղե՞լ եք, որ օրենքը հավասար լինի բոլորի համար»,- Արեն Մկրտչյանին հարցրեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նա Արեն Մկրտչյանին կոչ արեց օգտագործել իր լիազորությունները այդ շրջանակներում:
Արեն Մկրտչանը նշեց, որ ինքը ՀՀ ոստիկանապետը չէ. «Հարցումն ուղարկեք նրան, եթե առարկություն ունեք ոստիկանության գործողությունների վերաբերյալ»:
Մանրամասն՝ տեսանյութում: