Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը այցով գտնվում է Մերձավոր Արևելքում: Այս մասին հաղորդել է ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը:
Սա Միլլերի առաջին արտասահմանյան ուղևորությունն է Պենտագոնի ղեկավարումը ստանձնելուց հետո։
Ըստ հաղորդագրության, Միլլերը մտադիր է հանդիպել տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ռազմական անձնակազմի, նրանց հրամանատարության և «ընդունող երկրների ղեկավարների» հետ:
«Կքննարկվեն անվտանգության ոլորտի շահերն ու առաջնահերթությունները, բռնի ծայրահեղականության և վնասակար գործողությունների դեմ պայքարը, որոնք սպառնում են տարածաշրջանի ինքնիշխանությանը և կայունությանը», – ասված է հայտարարության մեջ: