Դեմոկրատ Ջո Բայդենը կիսվել է նախագահության առաջին 100 օրվա իր ծրագրերով:
Նա նշել է, որ իր վարչակազմը այս ժամանակահատվածը կնվիրի միգրացիոն բարեփոխումներին և կորոնավիրուսի դեմ պայքարին:
«Ես Սենատ կուղարկեմ ներգաղթյալների մասին օրենք, որպեսզի 11 միլիոն չգրանցված մարդ քաղաքացիություն ստանա», – ասել է Բայդենը՝ NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Քաղաքական գործիչը նաև հավելել է, որ մտադիր է չեղարկել ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի որոշ հրամանագրեր, որոնք, իր կարծիքով, վնասում են շրջակա միջավայրին ու ամերիկացիների առողջությանը: