ԱՄՆ նախագահի թեկնածու դեմոկրատ Ջո Բայդենը ներկայացրել է իր վարչակազմի թեկնածուներին: Դա տեղի է ունեցել Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում կայացած միջոցառման ժամանակ, որը հեռարձակվել է քաղաքական գործչի Twitter-ում:
Նախարարների թեկնածուները բեմ են բարձրացել Բայդենի հետ:
Նա ներկայացրել է պետդեպարտամենտի ապագա ղեկավար Թոնի Բլինկենին, ՄԱԿ-ում ապագա մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին, Ալեխանդրո Մայորաքսին՝ որպես ներքին անվտանգության նախարարության հավանական ղեկավար, Ջեյք Սալիվանին՝ որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդականի թեկնածու և նախկին պետքարտուղար Ջոն Քերիին՝ որպես կլիմայի հարցով պատասխանատու: