Saturday, 23 01 2021
Saturday, 23 01 2021
Հայ վիրաբույժը Լիոնում ղեկավարել է ուսից սկսող 2 ձեռքի աշխարհում առաջին փոխպատվաստման վիրահատությունը
ՀՀ-ից Արցախ մեկնած բժիշկները տեղի գործընկերների հետ քննարկում են համակարգային խնդիրները
Դավիթ Բաբայանը հանդիպել է Զարեհ Սինանյանի հետ
Ֆիզուլու շրջանում հայտնաբերվել է 5 զինծառայողի աճյուն
14:45
Հոնկոնգը Covid-ի պատճառով հազարավոր մարդկանց արգելել է տնից դուրս գալ
Հեռավոր Արևելքում Նավալնիի կողմնակիցները բողոքի ակցիա են կազմակերպել. կան ձերբակալվածներ
14:15
Բայդենը և Թրյուդոն պայմանավորվել են համագործակցել Covid-ի դեմ պայքարի և կլիմայի փոփոխության հարցերում
Պատերազմից հետո Վրաստանի համար նոր իրավիճակ է ստեղծվում. Թբիլիսիին մտահոգում է ռուսական ակտիվությունը տարածաշրջանում
13:45
Թրամփը պատասխանել է հարցին, թե ինչով է պատրաստվում զբաղվել նախագահության ավարտից հետո
13:38
Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 180 օր
Քաղաքական երկնակամարում ինը նոր կուսակցություն, մեկը Սուրբ գիրքն է ուսուցանելու, մյուսը՝ Սահմանադրության կետերն է կյանքի կոչելու
13:22
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն վերահաստատել է Բայդենի խոստումը՝ Հայոց ցեղասպանության առնչությամբ
Սա ապացուցում է, որ մեր քաղաքապետարանը խանգարող կույր աղիք է կառավարության համար
Գազայի հյուսիսում հզոր պայթյունից տուժել է 30 մարդ
Կզբաղվի՞ Բայդենը մոռացված Կենտրոնական Ասիայով և Կովկասով․ Eurasianet (ԱՄՆ)
12:45
Դեմոկրատների առաջնորդը հաղորդել է, թե Սենատում երբ կսկսվի Թրամփի իմպիչմենթի գործընթացը
Հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի 25-ամյա զինծառայողի մոխրացած դին
12:15
Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 180 օր
12:00
Բայդենը կխստացնի պայքարը ներքին ծայրահեղականության դեմ
11:45
Բայդենի վարչակազմը ցանկանում է վերանայել թալիբների հետ Թրամփի համաձայնագրերը
11:30
Գիտնականները կորոնավիրուսի «մաշկային» երեք ախտանշան են թվարկել
11:15
Ջոնսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի «բրիտանական» շտամը մահացության ավելի բարձր ցուցանիշ ունի
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 72 զինծառայողի անուն
Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք․ Սուրենյան
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք, 4 մահ
10:45
Բայդենը հայտարարել է ԱՄՆ տնտեսական ճգնաժամի վատթարացման մասին
Իրանը Ադրբեջանի այդ մոտեցումները հանդուրժել չի կարող և պետք է դիրքորոշվի, դա երևի ժամանակի հարց է
10:22
ԱՀԿ-ն պայմանագիր է կնքել Pfizer- ի հետ` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարման համար
Մասնագիտացված դատարանները ողջունելի են, բայց Հայաստանի դեպքում՝ ավելորդ ճոխություն է

Վարչապետը հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:

Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել այն բանի համար, որ մինչև հիմա մեր պետական մարմիններն ի վիճակի չեն եղել ձեր հարցերին պատասխանել: Իհարկե նաև հասկանալով, որ դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց մենք այսօր խորհրդակցություն ենք անցկացրել կառավարությունում, և իմ հիմնական ասելիքը իրավիճակի հետ կապված հետևյալն է. երբ կողքից նայում ենք՝ կարող է տպավորություն ստեղծվել, թե մեր միջև կա այսպես ասած բաժանարար գիծ, որի մի կողմում դուք եք, մյուս կողմում՝ կառավարությունը:

Այդ տպավորության հարցում, իհարկե, առաջին հերթին մեր մեղքն է, որովհետև այդպես չի կարող լինել: Ուզում եմ, որ համոզված լինեք՝ ձեր և ձեր ընտանիքների անդամների զգացողությունները մեր սրտերում են նույն կերպ, և իհարկե, պատերազմի բերումով այս կոնտակտը հնարավոր չի եղել ավելի շուտ հաստատել, ինչը կրկին մեր մեղավորությունն է, ինչի համար կրկին ներողություն եմ խնդրում:

Այսօր մեր խորհրդակցությունը եղել է մի բանի մասին՝ ձեզնից յուրաքանչյուրն ամեն օր պետք է զգա, որ կառավարությունը ձեր կողքին է, ձեր ընտանիքի անդամն է, ձեր ցավով ապրողն է, ձեր տառապանքով տառապողն է: Այդ ռեժիմը չպետք է լինի՝ դուք-ոստիկանություն-պետական ինչ-որ մարմին. եկեք պայմանավորվենք, որ դուրս ենք գալու այդ ռեժիմից՝ չնայած մեղավորը մենք ենք, և ես նորից ուզում եմ ներողություն խնդրել, որովհետև ի՞նչ տարբերություն՝ իմ ընտանիքի անդամի մասին է խոսքը, թե ձեր. ոչ մի տարբերություն չկա:

Հենց այս ռեժիմով պետք է շփվենք միմյանց հետ, ոչ թե կառավարություն, որը դավադիր կերպով ինչ-որ բան է թաքցնում, ինչ-որ բան պիտի անի՝ դավադիր կերպով չի անում, այլ մենք ունենք ընդհանուր խնդիր, ընդհանուր ցավ, ընդհանուր դարդ և պետք է հասկանանք՝ ինչպես ենք գնում առաջ: Այսինքն, այստեղ նստելու տեղերի տարբերություն պետք է չլինի, պետք է բաց, անկեղծ ամեն ինչի մասին խոսենք»:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ բոլորի հետ շփվելու է նմանատիպ հանդիպումների ընթացքում, որոնք կլինեն շարունակական:

«Ես խնդիրը հետևյալ կերպ եմ ձևակերպել. ասել եմ՝ այդ մարդիկ ոչ թե իրենք պետք է ամեն օր գան մեզ մոտ, այլ մենք ամեն օր պետք է գնանք իրենց մոտ: Այնպիսի տպավորություն է, թե տարբեր բարիկադներ են ու տարբեր կողմերում մարդիկ. այդպիսի բան ուղղակի լինել չի կարող, ի բնե չի կարող:

Մենք պետք է բառիս բուն իմաստով այս շրջանն ապրենք իրար հետ, սա շատ դժվար շրջան է, բայց մենք պետք է ապրենք այն կանխավարկածով, որ, այո, սա ընդհանուր խնդիր է, ձեր ընտանիքի անդամի մասին չէ խոսքը, այլ բոլորիս ընտանիքի անդամի մասին է: Մենք սա ընկալում ենք որպես մեր ընդհանուր ցավ և հույս ունեմ, որ առնվազն շատ մեծ թվով մարդկանց, մեր եղբայրների կկարողանանք գտնել, վերադարձնել և այդ առիթով ուրախանալ»,- ասել է վարչապետը:

Այնուհետև կառավարության ղեկավարը լսել է ներկաներին, պատասխանել, ներկայացրել պարզաբանումներ և պատասխանել նրանց տարբեր հարցերի: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է անհետ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներին ընդգրկվել ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբում, ինչը կապահովի նաև մշտական հաղորդակցություն իրականացվող աշխատանքների ուղղությամբ:

 

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում