Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում պաշտպանության նախարարության շենքի մոտ:
«Ես իմ երկու տղաներին տվել եմ հայրենիքին, բայց խնդրել եմ՝ հարգարժան վարչապես, ինչ-որ բան ձեռնարկիր, մեր էրեխեքին գտի բեր, եթե ուզում ես, որ սաղ լավ լինի»,- ասաց երկու զինծառայողների հայրը, որի որդիների մասին հոկտեմբերի 9-ից ոչ մի տեղեկություն չկա:
Նրա խոսքով՝ իր ժամկետային զինծառայող տղաները ծառայել են Ջաբրայիլում, և երկուսն էլ այժմ չկան. «Հոկտեմբերի 9-ից մինչև էսօր ոչ մի պատասխան չունեմ: Երկու ամիս ա՝ սաղիս խաբում են, տանում բերում են»:
Մանրամասն՝ տեսանյութում: