Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը ներկայացրել է Եվրոպայում նոր տեսակի կորոնավիրուսից մահացության վերաբերյալ տվյալները:
«Եվրամիությունում, վերջին 14 օրվա արդյունքների համաձայն, կորոնավիրուսից, 100 հազար մարդու հաշվարկով, մահվան դեպքերի քանակով առաջատարը Չեխիան է՝ 23,4 ցուցանիշով, Բելգիան երկրորդ տեղում է՝ 22,1, որին հաջորդում է Բուլղարիան՝ 17,2, Լեհաստանը՝ 14 ,3 և Սլովենիան`14.0 ցուվանիշով», – հաղորդել են կենտրոնի մասնագետները:








































