Friday, 26 04 2024
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Չի կարելի այսպես խաղալ երկրի ճակատագրի հետ․ ամենակարևորը երկրում անկայունությունը վերացնելն է

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը:

– Պարոն Մարկոսյան, տնտեսության մեջ անորոշությունն այս պահին կարո՞ղ ենք դիտարկել որպես ամենամեծ սպառնալիք։ Ըստ Ձեզ՝ այս պահին ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս խնդիրների լուծման համար։

Մեր տնտեսական խնդիրները նոր չեն։ Պատերազմից հետո հասկանալի է, որ այդ խնդիրներն ավելացել են, բացի դրանից՝ համավարակը դեռևս շարունակվում է, և ունենք փակ սահմաններ, տուրիստական ոլորտի մասին պետք է մոռանանք մոտակա ժամանակահատվածում։ Բնականաբար, քաղաքական դաշտի անորոշությունը անդրադարձ է ունենալու նաև տնտեսական, ինչպես նաև սոցիալական ոլորտների վրա, և այսօր ամենակարևորը քաղաքական անորոշությունը վերացնելն է։ Այսինքն՝ բիզնեսը պետք է հստակ հասկանա՝ ինչպիսի գործընթացներ են։ Մենք արդեն իսկ խնդիրներ ունեինք, և մեր պետական բյուջեն 2020-ին վերանայվել էր՝ մեկը կորոնավիրուսով պայմանավորված, մյուսը՝ պատերազմով։ Արցախից եկած մեր հայրենակիցների խնդիրները լուծելու անհրաժեշտություն կա, բայց դրանից՝ Արցախում ունենք վերականգնման խնդիր։ Եվ այնտեղ տարածքներ կան, որտեղ մեր հայրենակիցները չեն կարող վերադառնալ, դրանք մեկը կամ երկուսը չեն, տասնյակ հազարավոր մարդիկ են, և հիմա պետք է մտածել՝ ինչ անել նրանց հետ։ Պետք է արագ ծրագիր կազմվի և ներկայացվի, որ այդ մարդկանց վերաբնակեցնենք Հայաստանի Հանրապետությունում։ Մենք ունենք Սյունիքի մարզ, որը թերբնակեցված է, Վայոց ձորի մարզն ամենաքիչ բնակեցված մարզերից մեկն է, և ճիշտ կլինի ծրագիր մշակել, որ մեր հայրենակիցները, որոնք ՀՀ-ում են, նրանց վերաբնակեցնել այդ գյուղերում։ Առաջնային խնդիրները նրանց պետք է լուծում ստանան։

– Կառավարությունը Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրի 68000-ական դրամի չափով ֆինանսական աջակցություն։ Սա որոշակի մեղմո՞ւմ է նրանց խնդիրները։

– Սա միանվագ օգնություն է, սա, այսպես ասած, օվկիանոսում մի կաթիլ ջուր է։ Հասկանալի է, որ բյուջեի հնարավորություններն այսօր սուղ են, բյուջեն շատ խնդիրներ ունի, և տնտեսական քաղաքականությունը պետք է վերանայվի։ Կանխատեսվում է, որ մենք տարեվերջում ունենալու ենք 7,9 տոկոս տնտեսական անկում։ Հիմա առաջնահերթ է մեր հայրենակիցների խնդրին լուծում տալը, նրանց մեծ մասը գյուղաբնակ են, և քաղաքում նրանց մնալն այս պահին և՛ իրենց է վնաս, և՛ մեզ։ Նրանց պետք է գյուղերում վերաբնակեցնել, և «Հայաստան» համահայկական հիմնադրամը նորից կարող է գումար հավաքել այս խնդրի լուծման համար։

Ժողովրդագրական խնդիրները պատերազմից հետո էլ ավելի՞ են խորացել, և ի՞նչ լուծումներ կարող եք առաջարկել։

– Զոհերի մասին չխոսենք, շատ ցավոտ թեմա է։ Արդեն իսկ կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը, սեպտեմբեր-հոկտեմբերի տվյալներով, 1041 է՝ ապրիլից սկսած, ինչը, բնականաբար, ազդելու է մեր բնական աճի ցուցանիշի վրա։ Ծնելության հետ կապված աճ է գրանցվել․նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 208-ով ծնելիությունը ավելացել է։

Ցավոք, նախորդ տարվա համեմատ՝ մահերի թվի աճ ենք ունենալու, ինչը կազդի բնական աճի ցուցանիշի վրա։ Դեռևս գնահատված չէր կորոնավիրուսի ազդեցությունը ժողովրդավարական գործընթացների վրա, գումարած դրան՝ ավելանում է պատերազմի ազդեցությունը։

Այսօր պետք է մտածել թիրախային խնդիրները լուծելու ուղղությամբ, առաջնահերթ պետք է լուծվեն Արցախից եկած մեր հայրենակիցների խնդիրները, բիզնեսին օգնություն պիտի ցուցաբերվի, որ կարողանա արագ վերականգնվել։ Այս պահին փոքր և միջին բիզնեսը բավականին խնդիրներ ունի։ Այսօր ամենակարևորը անկայունության վերացնելն է, որովհետև դա շատ է խանգարում, սա կարող է բացել մի դուռ, որը մենք այլևս չկարողանանք փակել։ Դա արտագաղթի դուռն է, և թող բոլորը դրա մասին մտածեն, որ չի կարելի այսպես խաղալ երկրի ճակատագրի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում