Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտպանության ոլորտում Պակիստանի նոր և ամենախոշոր GIDS (Global Industrial & Defence Solutions) կոնսորցիումն Ադրբեջանի հետ համատեղ նախագիծ է իրականացնելու։ Խոսքը RPB-1 տիպի ավիահրթիռների համատեղ արտադրության մասին է։
Պակիստանյան կոնսորցիումը չի բացառում, որ հեռանկարում կարող է Ադրբեջանի հետ համատեղ արտադրել այլ տիպի ավիա-, ցամաքային և ծովային համակարգեր։
GIDS կոնսորցիումի մեջ են մտնում տարբեր ուղղվածության 7 ընկերություններ։