Խոստանում եմ՝ ժողովրդին չեմ դավաճանի: Նիկոլ Փաշինյանը կողմնակիցներին շնորհակալություն հայտնեց աջակցության համար և խնդրեց դադարեցնել հավաքը՝ ասելով, որ անհրաժեշտության դեպքում իր աջակիցներին կհրավիրի Հանրապետության հրապարակ:
«Ես գիտեմ, որ Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ կան, որոնք ըստ անհրաժեշտության կգան հրապարակ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Խոնարհվում եմ այն տղերքի առաջ, որոնք առաջնագծից են, խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի առաջ, ծնողների առաջ: Խնդրում եմ՝ մի քիչ կանգնեք, զրուցեք, բայց խնդրում եմ հավաքը դադարեցրեք: Ես ձեզ խոստանում եմ` ես ժողովրդին չեմ դավաճանի, ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն, ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ»,- ասաց Փաշինյանը:








































