Կոլորադո նահանգից ընտրված հանրապետական կոնգրեսական Դուգ Լեմբրոնը նախագահ Օբամային համեմատել է աֆրիկյան բանահյուսության հերոս Մոմե խրտվիլակի հետ: Այս մասին հաղորդում է CNN-ը: «Ես չեմ ցանկանում նրա հետ գործ ունենալ: Դա նույնն է, թե դիպչես Մոմե խրտվիլակին. դիպչես՝ կդառնաս խնդրի մի մասը և այլևս փախչելու տեղ չես ունենա»,- հայտարարել է Լեմբրոնը Դենվերի ռադիոյին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով բյուջետային ճգնաժամը, որն այս օրերին ակտիվորեն քննարկվում է ամերիկյան հասարակությունում:
Մոմե խրտվիլակի մասին պատմությունները ներկայացնում է մտացածին Ռիմուս քեռին` սևամորթ մի պապիկ, որը պատմում է մոմով պատված տիկնիկի մասին, որի օգնությամբ հնարավոր է եղել բռնել ճագարին: Այս հերոսի հիշատակումը սովորաբար ռասիստական երանգների ունի: Այս հերոսին 2008 թ. հիշել է Բարաք Օբամայի հիմնական մրցակից Ջոն Մաքքեյնը, որից հետո ստիպված էր եղել ներողություն խնդրել: