Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով վարչապետ Փաշինյանին, հարցրեց. «Հարցս վերաբերում է ձեր կողմից հրապարակված ճանապարհային քարտեզին: Այդ աշխատանքները կատարելուց հետո դուք պատրաստվո՞ւմ եք արտահերթ ընտրությունների»:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե հատկապես որ ոլորտներին են առնչվում փոփոխությունները. «Արդյոք կառուցվածքային փոփոխություններ և՞ս պատկերացնում եք իրականացնել: Արդյո՞ք կարծում եք, որ ձեր թիմն ունի վստահության պաշար այդ փոփոխություններն իրականացնելու»:
Ի պատասխան վարչապետն ասաց. «Առանց ժողովրդի թույլտվության ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ես սա ասել եմ միշտ: Մեր խնդիրն է հիմա ձևավորել համաձայնության մթնոլորտ, որի պահանջը կա երկու կետերի շուրջ` կայունություն և անվտանգություն»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































