ԱԺ նիստ-ընդդիմությունը պահանջում է հրաժարականը, իշխող ուժը պնդում՝ պատասխանատվությունից չեն խուսափում։ Նախագահ-վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարություն, արտահերթ ընտրություններ։ Հիմա կառավարող ուժը տեղի ունեցածի մեջ ինչքան էլ մեղադրի տարբեր խմբերի ու անհատների, պետք է արձանագրել, որ տեղի է ունեցել պարտություն, և դա պիտի հետևանքներ ունենա կառավարող քաղաքական ուժի համար։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հետ: