Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը:
«Պատասխանատվությունից հնարավոր չի խուսափել, և կլինեն հետևություններ: Բայց այդ պատասխանատվությունն է վարչապետին ստիպել ստորագրել այդ հայտարարությունը: Այդ ստորագրությամբ է փրկվել Ստեփանակերտը, հետևաբար և Արցախը: Այս պահին դուք չեք կարող գնալ գյուղեր և քարոզարշավ անել, երբ սգո ժապավեններ են ամենուր փակցված»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:
Նրա խոսքով` տեղի ունեցածը նաև աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետևանք են:
«Կառավարության շենքը ջարդուփշուր անողներից մեկը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանն էր: Կառավարությունում ջարդուփշուր անելու պայմաններում հնարավոր չէ հրաժարական պահանջել»,- հայտարարեց Լենա Նազարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:











































