Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնից ազատելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ազատել արտաքին գործերի նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։









































